Երբևէ մտածե՞լ եք,որ կինն ու տղամարդը հավասար են ինչպես հասարակության մեջ այնպես էլ ընտանիքում,համոզված եմ,որ շատ քչերն են մտածել այդպես ու մեծամասնությունը գրածս կարդալով կմտածի` «ինչպե՞ս կարող են կինն ու տղամարդը հավասար լինել»:
Երբևէ մտածե՞լ եք,որ հայկական ընտանիքում կարող է չլինել կռիվ,մտածե՞լ եք,որ Դուք կարող եք Ձեր կնոջ հետ ինչ որ հարց քննարկել,չվիճել,պարզապես քննարկել,հնարավոր է,որ կինը տվյալ խնդրի լուծման համար առաջարկի ավելի խելացի տարբերակ:Հայաստանում կինը միշտ ստորադասվել է տղամարդուց,վերջին տարիներին զգացվում է հավասարության ընկալման որոշակի աճ,բայց կարծում եմ միայն հասարակության մեջ,ընտանիքում հավասարություն հասկացողությունը դեռ չի երևում: Հարգելի տղամարդիկ ժամանակն է ընդունել,որ կանայք մեզ հավասար են,նրանք ունեն նույնպիսի խելք ինչպիսին մենք:Տղամարդիկ հավասարությունը չնդունելով շատ հաճախ օրինակ են բերում ինչ որ հիմար կամ կամքից թույլ կանանց,մոռանալով որ տղամարդկանց մեջ էլ քիչ չեն հիմարները,հայկական,հի՛ն մի լավ խոսք կա,ասում է` «գյուղ չկա,որ շուն չլինի»:Իհարկե իմ կարծիքով տան «գլուխը» պիտի լինի տղամարդը,բայց «պիտի»-ն չի վերաբերվում կանանց,եթե տղամարդը չունի տղամարդկություն,եթե տղամարդը չի պահում իրեն այնպես,որ կինը ընդունի իրեն որպես տան «գլուխ» ուրեմն կինը ամենևին պարտավոր չի տղամարդուն ընդունել այդպիսին,այսինքն դա կախված է տղամարդուց,ընտանիքում մեք քայլ առաջ քայլողի «տիտղոսին» տղամարդը ոչ թե պետք է հասնի ծեծով,ջարդով ու ուժով,այլ պիտի արժանանա իր արած գործերով:Ամեն դեպքում հարգելի տղամարդիկ հիշենք,որ կանայք հավասար են տղամարդկանց,նրանք ունեն հավասար ունակություններ,հավասար իրավունքներ:Ընտանիքում կռիվը չի բերում ոչ մի լավ բանի,փորձեք քննարկել կնոջ հետ այն ամենը ինչը վերաբերվում է ողջ ընտանիքին:Կանայք են մեր մայրերը,կանայք են մեր երեխաների մայրերը,Ձեր կինն ու Ձեր մայրը նույնպիսի կանայք են,երբ Ձեր հայրը ձեռք էր բարձրացնում Ձեր մոր վրա դա Ձեզ դուր չեր գալիս:Կանայք ամեն բան կարողանում են անել մեզ հավասար:
Շարունակու՞մ ես ծեծել քո կնոջը «տղամարդ»

Էդգար Ավետիսյան