Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ երկրի հետաքնչական մարմինները Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպման գործում կասկածում են «ԻՊ» էքստրեմալ խմբավորման գրոհայիններին:
Նա ասել է, որ հանուն խաղաղության անցկացվող երթի ժամանակ տեղի ունեցած պայթյունի կազմակերպիչները ցանկացել են ազդեցություն ունենալ սպասվող խորհրդարանական ընտրությունների ընթացքի վրա, որոնք տեղի կունենան նոյեմբերի 1-ին:
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից, ահաբեկչության արդյունքում զոհերի թիվը հասել է 97-ի, կան 150-ից ավել վիրավորներ: Ընդ որում, երթի կազմակերպիչները հավատացած են, եր իշխանությունները փոքրացնում են այս տվյալները: Զոհերի մեծամասնությունը կազմում են Դեմոկրատական կուսակցության անդամները, որոնք ներակայցնում են ազգային փոքրամասնությունների շահերը: