Գյումրիում Ավետիսյանների 7 անդամների դաժան սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները պատրաստ են: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյան:
Նշենք, որ տվյալ համալիր ստուգումները հայկական կողմից էին նշանակված եղել: Փաստաբանը հրաժարվեց տալ տեղեկություններ՝ խոստանալով մանրամասները ներկայացնել ավելի ուշ՝ հասարակայնորեն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի17-ին ավարտվել էր Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության աշխատանքները: Մեզ հետ զրույցում նա ասաց. «Պերմյակովի վարքագիծը և ողջ այդ փորձաքննության ընթացքը մեզ համար նոր վերլուծությունների և հետագա հնարավոր գործողություններ կատարելու պայմաններ ստեղծեցին: Այսինքն, բավական արդյունավետ էր այսօր մեր ներկայությունը»: