Պարույր Հայրիկյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

Սիրելի բարեկամներ,

Սա ձեզ համար եմ գրում եւ վատ մի զգացեք, որ նաեւ որոշ ժողովրդի լեզուով ասած «շանտղերք» էլ են կարդում իմ ձեզ գրածս ընդհանուր նամակները։ Բա, առիթ չունենա՞ն իրենց ծագումը յիշելու...

Գիտեք, արդէն երկու շաբաթ է Եւրոպայում եմ։ Հիմա Բելգիայում եմ՝ Բրիւսելում։ Անցեալում շատ անգամներ եմ եղել, բայց հիմա այլ՝ ապաքինուողի կարգավիճակում եմ։ 5-6 ժամից վիրահատելու են։ Յուսով եմ, չէ, երեւի ճիշտ կլինի ասել՝ Եթէ Տէրը կամենայ, ամեն ինչ բարեյաջող կաւարտուի։ Նուազագոյնը խօստացել են, որ գոնէ հստակ կիմանան, թէ ինչ է կատարոում։ Քնեցնելու են։ Ասում են, կտեւի 2-5 ժամ։ Եկեք միւս մանրամասնութիւնները չգրեմ կամ յետւյ կգրեմ մասնաւոր նամակներով։

Քունս չէր տանում. երեւի շատ ցաւազրկող խմելու պատճառով կամ ... 12 տարի ընդմիջումից յետոյ օճառ օգտագործելու հետեւանքով։ Բժիշկների նշանակած
նախավիրահատական եօդախառը շամպուն էր։ Ինչեւէ։ Վերկացայ ու համացանց ներխուժելով գտայ մի յօդուած, որին արձագանքս էլ փոխանցում եմ ձեզ։
Ուրեմն, 2-3 օր երեւի չկարողանամ գրել (երեւի 36 94 4..-ում Էմման ու Անահիտը կիմանան որպիսութիւնս))։ Չանհանգստանաք։ Սա էլ ասածս արձագանքը։

Աստուած բոլորիս պահապան...

Ես մի քանի առիթներ եմ ունեցել շփուելու մեծ գիտնականի հետ եւ գիտեմ, թէ որքան էր նա նուիրուած իրեն աշխարհ բերած ժողովրդին եւ ինչ մեծ սիրով էր սիրում իր՝ մեր Հայրենիքը։ Իր հազարումի (նաեւ աոողջական) խնդիրները մոռացած նա <<ցուրտ ու մութ>> տարիների բեռն ուսերին Հայաստանի ռազմական անվտանգութեան տեսակետից իր կարեւոր (աւելի բաց չեմ կարող ասել) առաջարկութիւնները լսելու պատրաստ բարձր իշխանաւոր էր փնտրում։ Պատկերացնու՞մ եք, խորհրդային ռազմավարական նշանակութեան հրթիռների նշանառութիւնն ապահոված գլխաւոր մասնագէտը, աշխարհահռչակ գիտնականը ամիսներով չէր կարողանում իրեն ունկնդրելու պատրաստ պետական այր գտնել։ Եւ ամեն ինչով հանդերձ նա հանգիստ էր։ Ես որեւէ յուսահատութիւն չնկատեցի Գարեգին Գուրզադեանի տրամադրութիունում։ Սա որպէս ներածութիւն։
Որեւէ մէկի մահուան մասին սովորաբար խօսւում է այն ժամանակ, երբ ակնյայտ է որ այդ անձը մահուան շեմին է։ Այլապէս խօսւում է հիվանդութեան կամ ծանր հիվանդութեան մասին...Հայ ազգը չի մեռնում. այն որպէս ազգ արդէն մեռած է։ Չխաբենք մեզ։ Հիմա ապրում ենք ընդամենը այն փուլում, որ բացառիկ ցանկութեան ու մեծ ճիգերի դէպքում կարող է փրկուենք։ Ինձ համար ամենասարսափելին այն է, որ այդ տագնապի զգացողութիւնն անգամ միայն մի քանիսն են ապրում։ Միւսները հիմնականում գոհ ու երջանիկ են։ Ազգը դա ազգային միասնական արժեքային համակարգ (ոչ ցեղային. ցեղը պետութիւն չի ունենում) ունեցող, դրանով ապրող մարդկային հաւաքականութիւնն է։ Հարց տանք մենք մեզ՝ արդեօ՞ք ենք այդպիսին կամ արդեօ՞ք ձգտում ենք դրան...
Ներկայացուած մեկնաբանութիւններին հետեւելով տեսնում ես, միայն երկուսն են գրում հայկական դասական ուղղագրութեամբ, այն ուղղագրութեամբ որի վերականգման կողմնակիցներից էր Գրիգոր Գուրզադեանը։ Եւ սա դեռ ազգի ճակատագրով մտահոգ մարդկանց շրջանում։
Համակարծիք եմ նրանց հետ, ովքեր քաղաքական (եթէ քաղաքական-ի փոխարէն օգտագործենք կամ մտքում պահենք՝ պետութենական-ը, աւելի ճիշտ կհասկանանք երեւոյթները) գործիչների մեղաւորութիւնն են տեսնում առկայ իրավիճակում։ Եւ չեմ կարող անառարկելի համարել այն կարծիքը, որ այսօրուայ <<քաղաքաւան գործիչները>> ազգի բնականոն ստեղծագործութիւնն են։ Մենք գիտենք, որ այս որակի սերունդ պատրաստելու ուղղութեամբ մեր թշնամինեը լուրջ եւ տեւական աշխատանք են իրականացրել։ Բանն այնտեղ է հասել, որ ազգային քաղաքական գործչի խորհրդանիշ՝ ազգային հերոս են դարձրել <<անկախականներին գնդակահարելու>> արժանի համարող մարդիկ։ Այսօր առանց հայ մարդկանց արգահատանքից վախենալու կարող են խօսել օտար պետութիւնից աջակցութիւն աղերսելու մասին։ Այս ծանր ու տհաճ իրավիճակն արձանագրելով միայն պիտի չսահմանափակուենք, եւ մանաւանդ չհիասթափուենք։ Ամեն մէկս առանձին-առանձին եւ իրար հետ պիտի անենք կարելին ու անկարելին...