Ուկրաինայում Ռովնո քաղաքում փրկել են 97 ամյա բնակչուհուն, որը ընկել է չորրորդ հարկում գտնվող իր բնակարանի պատուհանից և շորով կառչել օդափոխիչից: 
Տարեց կինը մի քանի ժամ գլխիվայր կախված է մնացել: 
Արտակարգ իրավիճակների ծառայություն են զանգահարել անցորդները,որոնք տեսել են կնոջը օդափոխիչից կախված վիճակում: Ժամանած փրկարարները հայտնաբերել են, որ կինը միայն հրաշքով է փրկվել: Տարեց կնոջ մի ոտքը ընկել է օդափոխիչի ամրակի և պատի միջև եղած տարածքի մեջ: Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները բարձրացել են հրշեջների համար նախատեսված աստիճանով, մեկը ապահովագրել է կնոջը, իսկ մյուսը վեր քաշել: Վերջապես հաջողվել է կնոջը փրկել: 
Փրկարարները այնուհետև շտապ օգնություն են զանգահարել, որոնք կնոջ մարմնի վրա ոչ կապտուկ և ոչ էլ կոտրվածք չեն հայտանբերել: Տարեց կինը պատմել է, որ պատուհանից ընկել է այն ժամանակ, երբ փորձել է ավելի ամուր փակել այն:

Ստորև կարող եք դիտեոլ տեսանյութը.