«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից նախաձեռնած «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» խորագրով հանրային քննարկմանը ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը մինչ ելույթին անդրադառնալը՝ նկատեց, թե հաճելի է, որ ի հեճուկս այն պնդումների, որ հետաքրքրվածություն չկա, ակնհայտ է դառնում, որ դա առկա է և հույս հայտնեց, որ «Ոչ» պաստառները վեր պարզած երիտասարդները ծանոթ են գոնե առաջարկվող փոփոխություններին:

«Ձեր կարծիքով ԱԺ-ում առանց քաղաքական մեծամասնության հնարավո՞ր էր, իհակե ոչ: Սա նշանակում է իշխանության ցանկությունը պետք է լինի, որ նախաձեռնվի»,- ասաց նա: