«Պարզ գիծ կա ընդդիմության և իշխանության միջև, հենց ինչ-որ քաղաքական ուժը սկսում է վտանգել իշխանության դիրքերը, իշխանությունը սկսում է անջատել նրանց միկրոֆոնները, խոչընդոտել նրանց հանրահավաքները, ոստիկանությանը ագրեսիվ կերպով ուղարկում է բախումների, այդ քաղաքական ուժի ներկայացուցիչների նկատմամբ, ուրեմն իմացեք, որ այստեղ է անցնում գիծը իշխանության և ընդդիմության միջև և այս սահմանադրական հանրաքվեն դառնալու է ամենակարևոր չափանիշներից մեկը, թե որտեղ է անցնում այդ գիծը»,- այս մասին այսօր «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» խորագրով հանրային քննարկմանը ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Սրան հակադարձեց Արծվիկ Մինասյանը՝ ասելով, թե այդ դեպքում ուրեմն միակ ընդդիմադիրը Զարուհի Փոստանջյանն է: