Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Աբովյան քաղաքում: Քաղաքի «Նարեկ» ռեստորանային համալիրի հետնամասում հոկտեմբերի 12-ին երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել: Նախնական տեղեկություններով մահացածը Աբովյանի բնակիչ, ռեստորանի 33-ամյա աշխատակիցն է:
YerevanNews.am-ին Քնչական կոմիտեից հայտնեցին, որ նման ահազանգ ստացվել է, դեպքի հանգամանքները պարզվում են:
Տեղեկություններ կան նաև, որ մահացածը ուներ նաև երկվորյակ եղբայր:


