Ցմահ ազատազրկման դատապարտվածների համար նախատեսված «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող 101 բանտարկյալների կեսը երեկ կեսօրից հացադուլի մեջ է, ավելի կոնկրետ`45 ցմահ ազատազրկված:
Հացադուլ է հայտարարել նաև Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանը, որը կալանքը կրում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ դժգոհելով իր նկատմամբ հարուցված քրեական գործից: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանից:
Մուշեղ Մխիթարյանը պնդում է, որ իրեն անհիմն են մեղադրում Անի Մաջնունյանի սպանության մեջ: