«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն աշխատանքից հետո հաճախակի է այցելում իր որդուն պատկանող «Ալֆա-դելտա» անվտանգության ծառայության շենք, մոտակա դեղատուն, որը, հավանաբար, մտերիմներից մեկին է պատկանում, և այնտեղ ընկերների հետ թղթախաղով է զբաղվում:

Ընկերությունը գտնվում է Աջափնյակ համայնքում՝ Աբելյան-8 հասցեում: Երկհարկանի կառույց է:

Մոտակայքի բնակիչները մեզ պատմեցին, որ գրեթե ամեն օր իրենց թաղում տեսնում են Գրիգորիչին սպասարկող մեքենաները, այստեղ են լինում նաև նրա կուսակցական և ոչ այնքան կուսակցական ընկերները, այդ թվում՝ պատգամավորներ:

Թղթախաղը, բնականաբար, նաև ուտել-խմելու գործով է ուղեկցվում: Մեզ ասացին նաև, որ շենքի նկուղային հարկն էլ տրամադրել են երգիչներին, որոնք այստեղ փորձեր են անում, երգում են: Այնպես որ, կենդանի երաժշտությունն էլ է ապահովված»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: