ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր դուրս է եկել հիվանդասենյակից և խոսել է լրագրողների հետ.«Ինձ համար շատ ակնհայտ էր,իսկ ես արդեն բավական պատկերացնում եմ ինչ ուղղությամբ: Այս անողները իմ դեմ չեն արել, սա արված է բոլորիս դեմ : Նրանք մի նպատակ են հետապնդում ՝ խախտել մեր ժողովրդի ընթացակարգը: Թե հատկապես ում վրա եմ կասկածում, չեմ ասի: Բայց մենք գիտենք, թե դարեր շարունակ ով է մեզ հարվածներ հասցրել՝ ռուսական իմպերիալիզմն է:Մենք ունենք ռուս բարեկամներ, նոր հարթություն պետք է տեղափոխենք:Եկեք չմոռանանք, որ Արցախի հարցը մեզ պարտադրել է ռուսական իմպերիալիզմը»:
Պարույր Հայրիկյանի խոսքերով հանցագործն այլազգի է եղել. «Ինձ համար շատ մտահոգիչ է, որա այդ այլանդակը ոչ մի բառ չխոսեց, նույնիսկ այն պահին, երբ ես փորձում էի շաժումներ անել, գոնե կասեր արա, կամ մի բան:Ես ենթադրում եմ, որ նա հայ չէր:Նրա դիմագծերը հայի չէին:Բոլոր պետություններում էլ լինում են այնպիսի մարդիկ, ովքեր կատարում են նման ծառայություններ:Սա ինձ չի վերաբերում, կրակել են ձեզնից յուրաքանչյուրի վրա»:
ՀՀ նախագահի թեկնածուն ասաց, որ չի ցանկանում խաբել ոչ իրեն, ոչ էլ մեզ. «Սա իմ կյանքում առաջին դեպքն է, երբ ինձնից է կախված նախագահական ընտրությունները:Կդիմեմ Սահմանադրական դատարան, թե ոչ. կասեմ վաղը չէ մյուս օրը: Ռուսակլան իմպերիալիզմը չի ցանկանում, որ Հայաստանը զարգանա, մենք՝ հայերս հզորանանք: Ներքին թշնամին թշնամի է դառնում այն ժամանակ, երբ լինում է դրսինի գործակալը: Իքնին ներքին թշնամի չկա: Կա դրսի գործակալ: Չկա լարվածություն, կա տերորիստական ակտ»:


