Մոսկվայում 19-ամյա հայ աղջկա սպանության պահը ֆիքսել է տեսախցիկը: Այն, որ Էմիլ Զուլֆուգարովը մեղավոր է Աննայի սպանության մեջ կասկած չի հարուցում: 

Զուլֆուգարովը սիրահարված է եղել Աննային, սակայն աղջիկը չի պատասխանել նրա զգացմունքներին: Դա էլ հանդիսացել է սպանության դրդապատճառը: Աննայի հայրը ասում է, որ բազմաթիվ անգամներ դիմել ոստիկանություն՝ աղջկա «երկրպագուից» ազատելու պահանջով, սակայն, ինչպես երևում է, ոստիկանությունը լուրջ չի ընդունել դիմումները: