Ձերբակալվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և սենատոր Ռոջեր Ուիկերին թունավոր նամակ ուղարկողը: Ինչպես հայտնում են ԿՀՎ-ի աղբյուրը ձերբակալվածի անունը Քենաթ Քարթիս է, ով ապրում է Միսիսիպի նահանգի Թուփելո քաղաքում, որտեղից ներկայացված է սենատոր Ռոջեր Ուիկերը:

Պարզ է դարձել, որ ձերբակալված Քեվին Քարթիսը Էլվիս Փրեսթլիի երկվորյակն է: Քարթիսը տարբեր կայքերում և բլոգներում պատմել է, որ 1998 թվականին, աշխատելով հիվանդանոցում, սառնարանում հայտնաբերել է կտրված մարդկային վերջույթներ և եկել եզրակացության, որ դրանք նախատեսված են անօրինական վաճառքի համար: Նա նաև ԿՀՎ-ին հայտնել է, որ սառնարանը հիվանդանոցում տեղադրել են իր իմփերսոնաթորի(հայտնիներին կրկնօրինակողի) կարիերային վերջ տալու նպատակով, ինչով զբաղվել է շուրջ 20 տարի:

Բացի Էլվիս Փրեսթլիից նա կրկնօրինակել է նաև Բադի Հոլիին և Թիդ Ռոքին: Հենց այդ կերպարներից մեկով հանդես գալիս նա հանդիպել է սենատոր Ռոջեր Ուիքերին և պատմել սառնարանի դավադրության մասին, սակայն սենատորը ուշադրություն չի դարձրել վերջինիս ասածներին: Այս մասին հաղորդում է Gazeta պարբերականը: