Ռուսական գազից Թուրքիայի հրաժարվելու մասին խոսք չկա։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալի Ռըզա Ալաբոյունը: Ինչպես տեղեկանում ենք РИА Новости-ից, Անկարան և Մոսկվան խնդիրներ չունեն էներգետիկ ոլորտում համագործակցության հետ կապված։
Նախարարը մասնավորապես ասել է. «Մենք Ռուսաստանի հետ խնդիրներ չունենք այս ոլորտում: Ռուսաստանը մեզ համար լավ մատակարար է, իսկ մենք նրա համար՝ լավ գնորդներ: Մենք գազի մոտ 60 տոկոսը մենք ստանում ենք ՌԴ-ից և ոչ մի դեպքում չենք պատրաստվում հրաժարվել ռուսական գազից»:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան հայտարարել էր, որ Սիրիայում ՌԴ օդուժի գործողությունների պատճառով Ռուսաստանի հետ հարաբերությունները կսրվեն: Եթե պետք լինի, Թուրքիան կկարողանա գազ գնել այլ երկրներից ու այլընտրանք կգտնի: