«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Դա Ձեր համանման առաջի՞ն պարգևն էր, հարցրինք հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի «մեդալակիր», մեկընդմիշտ աստղ Սամվել Ալեքսանյանին: «Ես էլի լիքը պարգևներ եմ ստացել, բայց էդ ամենալավ պարգևն էր»: Ռոբերտ Քոչարյանը, որպես աստղի, Ձեզ չի՞ պարգևատրել: «Չէ՛»: Բայց ինչի՞ համար եք ստացել այս մի պարգևը. էն Արմենչիկի միսը կերան, քարը քարին չթողեցին, իսկ Ձեր պարգևի մասին` «ի տիշինա՜». աստղ եք՝ դրա՞ համար: «Հա, բայց ինչի՞ քննադատեին. ես լավ բանից բացի վատ բան անո՞ւմ եմ»: Դե, ասում են, էդ պարգևը նրա՜ համար էր, որ հանրաքվեին լա՜վ ծառայեք, որ ընտրություններին լա՜վ «լսեք» հրահանգները, որ իշխանություններին լա՜վ «տեսնեք»: «Չկա ըտենց բան, լրագրողներդ եք սաղ մուտիլովկան անում, սաղին խառնում եք իրար, ես՝ որպես աստղ, իմ համար խելոք ապրում եմ»»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: