Իրանի պետական հեռուստատեսությունը եթեր է հեռարձակել նկարներ ստորգետնյա ռազմական թունելներից փորձարկվող հրթիռներից : Թունելների գտնվելու վայրի մասին տեղեկություն չի տրվել, միայն նշվել է ,որ այն գտնվում է 500 մետր խորության վրա: Այս հրթիռները համարվում են Իրանի օդային պահապանները: Հատուկ նշանակության դիվիզիայի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն, ասել է , որ Իրանը ունի լավագույն ռազմական հրթիռային համակարգը , որը կարող է օտգագործվել միայն Իրանի դեմ ագրեսիայի դեպքում:
Սպիտակ Տան և ՄԱԿ-ի արձագանքը չի ուշացել: Սպիտակ Տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնեստը խիստ քննադատել է Իրանին միջազգային մի շարք պայմանագրերի և պայմանավորվածությունների խախտման համար, որոնցից մեկն էլ միջազգային կառույցների հետ առանց համաձայնեցնելու փորձարկել է երկար տարածություն թռչող հրթիռներ:
Կիլիկիա Հայաստան (Կիլիկիան)