ԱՄՆ-ն համաձայնել է վաճառել 9 ռազմական (Black Hook U H M 60) ապրանքանիշի ուղղաթիռներ և այլ սարքեր 495 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով Սաուդյան Արաբիային։
Երեկ Pentagon-ը հայտնել է, որ վերև նշված համաձայնությունը նպաստելու է ԱՄՆ-ի բարեկամ՝ Սաուդյան Արաբիայում ապահովական համակարգի բարելավմանը։
Pentagon-ը հայտնել է նաև, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը այս սարքերը օգտագործելու է ահաբեկիչների դեմ պայքարում, մարդկային օժանդակություններում, հետախուզական աշխատանքներում և զինվորական գործողություններում։
Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ ԱՄՆ-ի կոնգրեսը 30 օր ժամկետում հանձնելու է այս սարքերը Սաուդյան Արաբիային։