Թուրքիայի մի շարք բնակավայրերում՝ Պոլսում,Դիարբեքիրում, Այնթապում, Ուրֆայում և այլուր, հազարավոր թուրք և քուրդ քաղաքացիներ նախագահ Էրդողանի դեմ բողոքի ցույցերի են դուրս եկել։
Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ անցած շաբաթ տեղի ունեցած ահաբեկչական երկու պայթյունները բողոք են առաջացրել կառավարության նկատմամբ: Նշենք, որ Անկարայում խաղաղ ցուցարարների շրջանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում 95 անմեղ զոհեր կան:
Պոլսի Անկախության Հրապարակում հազարավոր ցուցարարներ կրում էին պաստառներ, որոնց վրա գրված էր՝ «ոճրագործ Էրդողան»։