Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Գործադիրի որոշմամբ դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 1,576,209.5 հազ.դրամ, ՀՀ ոստիկանությանը՝ 210,550.4 հազ. դրամ:

Նշենք, որ Կառավարության պահուստային ֆոնդից 49 մլն դրամ կհատկացվի Էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանում 2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը կազմակերպելու համար անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի իրականացումն ապահովելու նպատակով: