«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է՝ օգոստոսի երկրորդ կեսից սկսած մինչև սեպտեմբերի վերջը ադրբեջանական կողմը պարբերաբար գնդակոծում և հրետակոծում էր հայկական դիրքերը, ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Հրադադարի կնքումից ի վեր առաջին անգամ Ադրբեջանն այս տարի Հայաստանի սահմանամերձ գյուղերը հրետակոծեց նաև խոշոր տրամաչափի հրետանիով:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սահմանային լարվածության աճից հետո ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության «911» ծառայության աշխատակիցներին հանձնարարվել է սահմանային գյուղերում հերթապահություն սահմանել: Հերթապահություն կատարող փրկարարներին նաև զենք է հատկացվել, քանի որ չի բացառվում, որ հրետակոծությունների հետ միաժամանակ ադրբեջանցի դիվերսանտներ կարող են ներթափանցել թիկունք, ինչպես անցած տարի դա տեղի ունեցավ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ խնդիրը գտնվում է օրենսդրական կարգավորման փուլում:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: