«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ Փայլակ Հարությունյանի խնդրին «Ժողովուրդ»-ը նախկինում անդրադարձել է: Նրա տունը սեպտեմբերի 21-ի երեկոյան ամբողջությամբ այրվել էր, Արարատի մարզպետարանից որպես օգնություն խոստացել էին տալ ընդամենը 70 հազար դրամ գումար:
«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանից պարզել, թե ինչու է փոխհատուցվող գումարն այդքան քիչ: Սակայն մարզպետի հեռախոսին պատասխանեց նրա օգնականը` Նարեկ Ասլանյանը, ով ոչնչից տեղյակ չէր և խնդրեց ավելի ուշ զանգել: Ավելի ուշ էլ զանգահարեցինք, դարձյալ անտեղյակ օգնականն էր:
Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետարանը նույն քաղաքացուն որպես օգնություն հատկացրել է 200 հազար դրամ և փայտանյութ` տանիքը վերանորոգելու համար:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: