«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մեր աղբյուրների փոխանցմամբ` Արա Աբրահամյանի մուտքը քաղաքականություն շատ վաղուց է գծագրված եղել: Թե ում կողմից՝ չի ասվում, այնուհանդերձ, փետրվարյան դեպքերից հետո, երբ արդեն Գագիկ Ծառուկյանը դուրս էր «մղվել» քաղաքականությունից, Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները հարթեցնելու համար Մոսկվայից Հայաստան էր եկել Սամվել Կարապետյանը, երբ իշխանական ողջ «սվիտան»` Գագիկ Ծառուկյանը ներառյալ, հավաքվել էր Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատանը, երբ Հովիկ Աբրահամյանը կենաց էր բարձրացրել ու թե` «պրծանք էս թեմաներից, փառք Աստծո, ամեն ինչ արդեն շատ լավ ա», Սամվել Կարապետյանն ասել էր. «Էս թեմայից պրծաք, ավելի մեծ թեմայի մեջ եք ընկնելու շուտով»: Բոլորը զարմացած նայել են Կարապետյանի ուղղությամբ։ Նա ասել է. «Այո, Արա Աբրահամյանը շուտով քաղաքական դաշտ կմտնի»: Ներկաները տևական ժամանակ ուշքի չեն եկել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: