«Ռուսաստանաբնակ հայերը գրավում են Հայաստանի տնտեսական և քաղաքական դաշտը։ Ընդամենը կես ամիս առաջ Սամվել Կարապետյանը գնեց Հայաստանի ամենակարևոր տնտեսական օբյեկտներից մեկը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, իսկ նախօրեին մեկ այլ ռուսաստանաբնակ հայ՝ Արա Աբրահամյանը, հայտարարեց, որ մտադիր է առաջիկայում սեփական կուսակցություն ստեղծել։ Այս երկու իրադարձությունները փոխկապակցված են, և կապ ունեն Ռուսաստանի կողմից Հայաստանում իրականացվող քաղաքականության փոփոխության հետ։ Արդեն գրել ենք, որ Ռուսաստանը որոշել է այլևս հույս չդնել Հայաստանի ռուսամետ գործիչների վրա և մտադիր է օգտագործել ազգությամբ հայ իր քաղաքացիներին։

Արա Աբրահամյանը չի կարող լուրջ և ազդեցիկ կուսակցություն ստեղծել առանց Կարապետյանների աջակցության։ Ձեռք բերելով ՀԷՑ-ը՝ Կարապետյանները դառնում են հայ օլիգարխիայի ամենազդեցիկ ներկայացուցիչը, որովհետև Հայաստանում որևէ այլ օլիգարխ չի տիրապետում նման հզոր և ազդեցիկ ձեռնարկության, ինչպիսին ՀԷՑ-ն է։ Բոլոր հայ օլիգարխները և տնտեսվարողներն ընդհանրապես կախված են ՀԷՑ-ից, և ստիպված են լինելու անընդհատ դիմել Կարապետյաններին՝ առնվազն իրենց պարտքի մարումը երկարաձգելու խնդրանքով։ Կարապետյանները միշտ էլ հովանավորել են Աբրահամյանին, և եթե Աբրահամյանը Հայաստանում իրականացնում է ռուսական իշխանությունների առաջադրանքը չեն կարող չօժանդակել նրան։

Գագիկ Ծառոլկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո Հայաստանի քաղաքական կյանքում նկատվում է ֆինանսական ռեսուրսի խիստ պակաս, և Աբրահամյանի քաղաքական դաշտ մտնելու դեպքում լրացվում է այս բացը։ Եթե Աբրահամյանը սկսի փող ծախսել, ապա միանգամից կարող է կլանել ամբողջ քաղաքական դաշտը, որը տառապում է ֆինանսական ռեսուրսի խրոնիկ բացակայությունից։

Արա Աբրահամյանը կարող Է լինել այն մարդը, ով իր շուրջ կհամախմբի ընտրազանգված ամենաընչազուրկ և աղքատ խավերից, ովքեր հույս կփայփայեն, որ մեծահարուստ Աբրահամյանը ընտրությունների ժամանակ իրենց ընտրակաշառք կբաժանի կամ կզբաղվի քաղաքական բարեգործությամբ՝ ինչպես ժամանակին անում Էր Գագիկ Ծառուկյանը։

Արա Աբրահամյան, Սամվել Կարապետյան զույգին կարող Է միանալ նաև ռուսահայ ևս մեկ գործարար՝ Ռուբեն Վարդանյանը։ Եթե Արա Աբրահամյանի կլիենտուրան միջին ու դրանից ցածր հնարավորություններ ունեցող ընտրազանգվածն Է, որը սպասում Է, թե ինչ կկարողանա պոկել Աբրահամյանից, իսկ Սամվել Կարապետյանը մոբիլիզացիայի Է ենթարկելու օլիգարխիային, ապա Ռուբեն Վարդանյանը կարող Է կողմնորոշել էլիտար լիբերալ զանգվածին։

Ռուսահայ այս երեք գործարարների դաշինքը եւ համագործացությունը կարող Է հանգեցնել Հայաստանի քաղաքական դաշտի մյուս ուժերի ոչնչացմանը»»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: