Մոսկվայի ոստիկանությունը որոնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակցուհի 24 ամյա Մարգարիտա Առաքելյանին, որը թաքնվում է Մոսկվայում անցորդին վրաերթի կատարելուց հետո: Այս մասին գրում է Lifenews գործակալությունը:

Պատահարը տեղի է ունեցել Մարոսեյկ փողոցի վրա «Ստոպխամ» շարժման ակցիայի ժամանակ, որը ուղղված է եղել մեքենաների սխալ կայանման դեմ:

Սպիտակ Mercedes-ով աղջիկը փորձել է ավտոմեքենան կայանել հենց հետիոտնի համար նախատեսված վայրում: Ակտիվիստներից մեկի տեսախցիկը տեսնելով` նա քշել է շարժման մասնակիցների վրա:

«Աղջիկը կանգնել էր հետիոտնի համար նախատեսված վայրում: Մենք խնդրեցինք նրան ուրիշ տեղ կայանել ավտոմեքենան, սակայն վերջինս սեղմեց գազի վրա` մեզ վրաերթի ենթարկելով: Այնուհետև նա, ուրիշ տեղ կայանելով մեքենան, վերադարձավ և ասաց, որ իրեն կարելի է այդպես անել, քանի որ ինքը պետաշխատող է, իսկ եթե մենք հրապարակենք տեսաերիզը, ապա մեզ մոտ կլինեն խնդիրներ»,- Lifenews-ին պատմել է տուժածներից մեկը Ալեքսանդրա Կոնդրաշևը:

 Ինչպես պարզել է գործակալությունը 24 ամյա Մարգարիտա Առաքելյանը իրականում պետաշխատող է: Նա աշխատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավական ծառայության գլխավոր խորհրդատու:

Մարգարիտան հրաժարվել է մեկնաբանել ստեղծված իրավիճակը: Ներկայումս ոստիկանությունը հետաքննություն է սկսել, թե ինչպես է տեղի ունեցել պատահարը: