Պաղեստինցի մի խումբ երիտասարդներ այսօր առավոտյան հրդեհել են Պաղեստինի Նապլես քաղաքի արևելյան հատվածում գտնվող «Յուսուֆի գերեզմանը» կոչվող սրբավայրը։

Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ տասնյակ պաղեստինցի վրդովված երիտասարդներ հավաքվել են այս սրբավայրում և հրդեհել այն։

Տեղի ոստիկանությանը և հրշեջներին հաջողվել է մարել հրդեհը: Անցկացվում են հետաքննություններ հանցագործներին ձերբակալելու ուղղությամբ։