Երեկ՝ հոկտեմբերի 15-ին 7 փախստականներ խեղդամահ են եղել Միջերկրական ծովի ջրերում: Դեպքը տեղի է ունեցել Հունաստանի Լեփսոս կղզու ափամերձ ջրերում։
Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ փախստականներով լի փոքր նավը կպել է հունական ծովեզերյա ոստիկանական հետախուզական մեծ նավին։
Հունական ծովեզերյա ոստիկանությունը հայտնել է, որ հաջողվել է փրկել 31 մարդու կյանք, սակայն ջրից դուրս է բերվել 7 դի, որոնցից 3-ը՝ երեխա, 3-ը՝ կին և մեկ տղամարդ։ Ոստիկանությունը հայտնում է, որ կա նաև մեկ անհայտ կորած: