Թուրքիան կրկին ակտիվացել է Ռուսաստանին քննադատելու և սպառնալիքներ հնչեցնելու հարցում: Թուրքիայի արտգործնախարարի խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն ասել է, որ «Ռուսաստանը մեծ սխալ է գործում Ասադի ռեժիմին աջակցություն ցուցաբերելու համար»: Թուրքիան և Սաուդյան Արաբիան, ովքեր համարվում են Ասադի ոխերիմ թշանամիները, սույն թվականի հոկտեմբերի 15-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ռուսաստանը կարող է թանկ վճարել Սիրիայում իր ռազմական գործողությունների համար: Ռուսաստանը կարող է կրել ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական կորուստներ:
Մինչդեռ Սիրիայի դաշնակից Իրանը նույնպես պատրաստ է օգնել Սիրիային: Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության ու ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի Ալաեդդին Բորոուջերդին նույն օրը հայտարարել է, որ եթե Դամասկոսը Թեհրանից ռազմական օգնություն խնդրի, ապա Իրանը պատրաստ է այն տրամադրել:

Տարածաշրջանում խորանում է կոնֆլիկտը գերտերությունների միջև՝ սիրիական խնդրի տեսքով:

Կիլիկիա Հայաստան (Կիլիկիան)