Երեկ երեկոյան ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները հեռախոսով զրուցել են Սիրիայում ահագնացած «ԻՊ»-ի դեմ պայքարի, ինչպես նաև ռուսական զորքի Սիրիայում կատարած գրոհների մասին։
Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ հեռախոսազրույցում երկու երկրների նախագահները խոսել են Սիրիայում իսլամիստների դեմ պայքարի ապագա քայլերի մասին։
Էրդողանն ու Օբաման հաստատել են դիրքորոշումները իսլամիստ ակաբեկիչների նկատմամբ և որոշել են հարվածել կենտրոնների վրա:
Օբաման նաև ցավակցել է Էրդողանին նախորդ շաբաթ տեղի ունեցած պայթյունների զոհերի համար: