Այսօր, լրատվականներից մեկի հետ զրույցում ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը հայտնեց, որ իրենց ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Կարեն Հարությունյանը:
Ինչպես տեսնում ենք, 2011թ.-ից տնօրենի պաշտոնը ստանձնած Բիբինը այլևս ՀԷՑ-ում չէ: Իր հեռանալու մասին խոսակցությունները սկսվել էին դեռ մի քանի օր առաջ: Այս փոփոխությունը տրամաբանական էր, թե Բիբինի մասնագիտական թերացումների, թե ՀԷՑ-ի սեփականատերերի փոփոխության պատճառով: Ինչպես և ասվել էր ավելի շուտ ՝ ՀԷՑ-ում սպասվում է կառավարման համակարգի փոփոխություն:
Կարծում եմ, Բիբինի փոփոխությունից հետո հարկավոր է` իրավաբանները ճշգրտորեն ուսումնասիրեն կոռուպցիոն ռիսկերը: Հարկավոր է մոնիթորինգի արդյունքում պարզել Բիբինի անձնական պատասխանատվության ներքո տեղի ունեցած կոպիտ սխալների հետևանքները, և պատասխանատվության ենթարկել իրեն:
Կարեն Մկոյան