Այսօր սկսվել են ռուսական ռազմական (SU-30) ինքնաթիռների գրոհները Իրաքում գտնվող «ԻՊ»-ի կենտրոնների վրա։

Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր ոչնչացվել են 3 թաքստոցներ, ինչպես նաև զինամթերք տեղափոխող ավտոմեքենաներ, որոնք ուղղվում էին Մուսուլ քաղաք։

Հիշեցնենք, որ Իրաքը գնել էր ռուսական (SU-30 և SU-25) ռազմական օդանավեր, ինչպես նաև (MI-28 և MI-35) ռազմական ուղղաթիռներ և այլ զինամթերք։

Իրաքի զինծառայողները ներկայում «ԻՊ»-ի տարբեր կենտրոնների վրա օդային և ցամաքային գրոհներ է իրականացնում։