ՀԱԿ կուսակցության ստեղծումով միանգամից երկու հարց լուծվեց. նախ՝ մարդ-կուսակցություններն այլևս չեն կարող ազդել ՀԱԿ-ի որոշումների կայացման վրա և երկրորդ՝ այն բազմաթիվ անկուսակցականները, որոնք չէին կարողանում մասնակցել որոշումների կայացման գործընթացին արդեն հնարավորություն են ստացել մասնակից դառնալ յուրաքանչյուր որոշման քննարկման և արդեն ՀԱԿ-ում որոշում կայացնում են արդեն վարչության 45 անդամները՝ պարզ քվեարկությամբ : Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Նոր կուսակցության մեջ անդամագրվել են մոտ 2.000 մարդ: Մարդկային ռեսուրսի առումով ՀԱԿ-ն առավել հզոր ուժ է, քան երբևէ», ասաց Լևոն Զուրաբյանն ու հավելեց, որ ՀԱԿ-ը պատրաստ է մարտի:
ՀԱԿ կուսակցության անդամը արձանագրեց նաև, որ այս ընթացքում ընդդիմադիր քաղաքական ուժերը փոխանակա քննադատեն իշխանություններին, քննադատում են միմիանց, որն անընդունելի է ու հավելեց.« Իշխանությունների երազանքն է, որ ընդդիմադիրները քննադատեն միմիանց»:
Լևոն Զուրաբյանն այսուհանդերձ նշեց, որ այս պահին ՀԱԿ-ը բանակցում է և ԲՀԿ-ի, և ՀՅԴ-ի և «Ժառանգության» հետ:Նա ասաց, որ իրենք պետք է միասնաբար պահեն բողոքի ձայնը:
Պատասխանելով YerevanNews.am-ի այն հարցին, թե ինչպիսի՞ն է լինելու ՀԱԿ դաշինքի ճակատագիրը, Լևոն Զուրաբյանն ասաց.«Մենք շատ հստակ որոշում ենք ընդունել, վերջին նիստում, ՀԱԿ դաշինքի քաղխորհրդի նիստում: Որոշում ենք ընդունել, որ այս խնդիրը մենք դադարեցնում ենք քաղխորհրդի նիստերը մինչև այս գործընթացի ավարտը, մինչև կուսակցության ձևավորման ավարտը»:
Լևոն Զուրաբյանը շարունակելով նշեց, որ այս պահին կարելի է ՀԱԿ կուսակցությունն արդեն ձևավորված համարել, բայց.« Հիմա այս թեժ ընտրարշավի պայմաններում անիմաստ է խոսել այս խնդիրների մասին: Եկեք այս ընտրարշավն էլ ավարտվի, մի քանի օր է մնացել, դրանից հետո խոսենք: Քաղաքական դաշտն էլ կպարզվի, քաղաքական ուժերի անելիքներն էլ կպարզվեն»: