Ինչպես հայտնի է, օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Գերագույն պալատը հրապարակել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը: 

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող միջազգային կարգի փաստաբաններ Ամալ Քլունին և Ջեֆրի Ռոբերթսոնը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշում են, որ իրենք գոհ են կայացված վճռից, քանի որ «դատական լսումների շրջանակում բացառապես չի վիճարկվել Հայոց ցեղասպանության պատմական փաստի եղելությունը»։ 

Այս մասին YerevanNews.am-ը զրուցեց հայ հասարակական գործիչ, իրավապաշտպան Պուշկին Սերոբյանի հետ, ով ասաց.

- Փերինչեքը մաքրվեց, բայց դե մենք էլ մաքրվեցինք: Մենք իրավունք ունենք խոսելու այդ մասին. Ցեղասպանությունը իրոք տեղի է ունեցել, դա մեր իրավունքն է: Դատարանը ճիշտ վճիռ կայացրեց: Ըստ էության, դա «և-և» էր, բայց մենք շահեցինք այդ վճռից: Այն մեզ համար օգտակար էր՝ Հայոց Ցեղասպանությունը ընդունեցին: Ինչը, որ ճիշտ է՝ ճիշտ է. մենք պարտավոր ենք ճիշտը ասել:

Իր իրավունքները մի կողմ թողենք: Մեզ հետաքրքրում է Հայոց Ցեղասպանությունը: Նա ասեց, որ մենք իրավունք ունենք, պահանջատեր ենք, դեռ ավելին ասաց... համենայնդեպս դա օգտակար վճիռ էր: Թուրքերն էլ են շահում, իրենք էլ են ուրախացել իհարկե...