Հոկտեմբերի 14-ին, ժամը 21.50-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սարալանջի փողոցի տներից մեկի բակում կայանված «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում տեղաշարժվել է, անցնելով մոտ 200 մետր՝ կոտրել է Ս. Վ.-ին պատկանող տան բակում գտնվող ծառը և առջևի հատվածով հայտնվել տան տանիքին:


