«Երևանի ավագանու ընտրությունները բացառիկ շանս է երկրում  փոխելու իրավիճակը»,­ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ նորաստեղծ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ու հավելեց, որ այս ընտրություններին ընդդիմության հաղթանակով նվազագույնը 6 խնդիր է լուծվում: Դրանք են՝

1. Ռեժիմը կթուլանա

2. կբացվի հնարավորություն իշխանությունը քաղաքացուն վերադարձնելու համար

3. պետական կառավարման համակարգում կստեղծվի հակակշիռ

4. էապես կնվազի կոռուպցիան

5. քաղաքական պայքարը կտեղափոխվի քաղաքակիրթ մրցակցության դաշտ

6. նոր համակարգում ավելի ազատ կշնչի քաղաքացիան, բիզնեսը և գործարարները:

Լևոն Զուրաբյանը հույս հայտնեց, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ոչ իշխանական ուժերը միսնաբար կհսկեն ընտրական գործընթացը և չբացառեց հետընտրական համագործակցությունը:

«Իշխանափոխությունը Երևանում ավտոմատ չի բերում իշխանափոխությունը Հայաստանում: Դա իհարկե լուրջ հաղթանակ է լինում ընդդիմության համար, իհարկե ստեղծվում է հեռանկարներ, հնարավորություններ իշխանափոխության համար ամբողջ երկրում»,­ առանձնացրեց ՀԱԿ անդամն ու հավելեց, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որ ՀՀԿ-ն ստանա 40 տոկոս ձայն , իսկ ՕԵԿ-ը՝ 6 տոկոս: