Էսօր զանգ եմ HSBC բանկից, ասում են՝ բարև ձեզ ուզում ենք տեղեկացնել, որ ձեր հաշվի վրա ԴԱՀԿ-ը կալանք է դրել, հարցնում եմ ինչի՞, ասում են պետքա իրենցից ճշտեմ, բանկը տեղյակ չի:
Զանգում եմ ԴԱՀԿ, ասում են զանգի Իջևան, զանգում եմ իրենց մասնաճյուղ, նախ ասում են ինտերնետ չունեն չեն կարա բան ասեն, մի քիչ հետո զանգեմ, անցումա կես ժամ զանգում եմ պատասխանում են՝ ոստիկանություննա ասել, որոշում կա, քո վրա դատ ա եղել, դատը պարտվել ես հիմա էլ պետքա մուծես, դրա համար էլ կալանք են դրել:
Ուրեմն ամեն ինչ սկսվեց անցած տարվա հոսանքի թանկացման դեմ պայքարից, երբ հունիսի 23-ին բերման ենթարկվեցնք ՀԾԿՀ-ի դիմացից:
Ծանուցում ուղարկվել ա իմ գրանցման հասցեով, որտեղ 3 տարուց ավել մարդ չի մնում, փոստատարը տարել, դուռը ծեծելա տեսելա մարդ չկա հետա տարել նամակները: Մի տարուց ավելա իմ դատը գնալուցա եղել առանձ ինձ պատշաճ ծանուցման, հետո որոշումա կայացվել իմ դեմ, որոշման մասին նույնպես ոչ մի ծանուցում չեմ ստացել, հետո միանգամից կալանք: Հասկանում եմ, որ նամակները կարողա տարել են Իջևան, բայց ոստիկանությունը շատ լավ գիտեր, որ ես քանի տարիա ընդեղ չեմ ապրում, որովհետև հենց բռնելու ժամանակ, բաժնում ասել եմ, որ գրանցման հասցեում չեմ բնակվում: Ես ոչ մի զանգ չեմ ստացել էսքան ժամանակ, կարային հեռախոսով ծանուցեին, հաստատ համարս դժվար չէր գտնել, բայց չեն արել: Իսկ երբ հարցնում եմ ԴԱՀԿ-ի աշխատակցին, որ եթե նամակը չի հասել ինչի չեք փորձել հեռախոսով կապվել ինձ հետ, ասումա մենք նամակների ընթացքին չենք հետևում ուղղակի ուղարկում ենք:
Այսինքն ոստիկանությունը օգտվելով էն փաստից,որ գրանցման հասցեում չեմ բնակվում, ոչ մի ձև չի փորձել կապնվել ինձ հետ, ես չեմ իմացել թե իմ դատական գործընթացից, թե որոշումից:
Արտուշ Չիբուխչյան-Facebook