Այս շաբաթվա սկզբից լուրեր են տարածվել, որ Հալեպում գտնվում են զինվորականներ, որոնք համագործակցելով սիրիական բանակի հետ ոչնչացնելու են ահաբեկիչների կենտրոնները։
Տեղի լրատվամիջոցները հաղորդել են, որ երեկ երեկոյան ահաբեկչական խմբավորումները ավելի քան 23 հրթիռներով հարվածել են Հալեպի տարբեր շրջանների վրա՝ ալ Խալտիյե, Ալ Նիլ պողոտա, Ալ Սեպիլ, Ալ Աշրաֆիյե, Ալ Մեյտան և այլուր։ Հայկական թաղամասերում հրթիռակոծությունից զոհվել է երկու հայ՝ Յարութ Կենտիմյան ու Վերա Կենտիմյան:
Մյուս կողմից սիրիական բանակը հարվածել է հրթիռակոծման կենտրոնների ուղղությամբ՝ Պենի Զեյտ, Բոստան Բաշա և Լերամուն շրջաններ: Հարվածների արդյունքում վնասվել են նրանց կենտրոնները և լուրեր կան զոհերի մասին։