Երեկ գիշեր քուրդ զինյալները սպանել են մի թուրք զինծառայողի և վիրավորել մեկ ուրիշին: Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հարավային շրջանների մի ավանում։
Ականատեսների վկայությամբ Շըրնաք ավանի շրջակայքում երեկ երեկոյան տեղադրվել են թնդանոթներ: Եղել են նաև դիպուկահարներ և սկսվել են կրակոցներ, հրթիռակոծումներ:
Արաբական լրատվամիջոցները հաղորդել են, որ նման դեպքերը շատացել են հատկապես անցած շաբաթ տեղի ունեցած Անկարայի երկու պայթյունների հետևանքով: