Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Աղքատության վերացման միջազգային օրն էր: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը գործարար խավին հուշեց, որ աղքատությունն ունի լուրջ տնտեսական հետևանք, հետևաբար պետք է աշխատատեղեր բացել և տալ բարձր աշխատավարձեր, որպեսզի իրենց արտադրանք էլ գնորդ ունենա:

«Ես, օրինակ, եթե հեռախոս եմ արտադրում, պետք է մտածեմ ով պետք է գնվի, դրա համար խորհուրդ են տալիս՝ բարձրացնել աշխատավարձերը, որ սպառողը կարողանա ձեր ապրանքը առնի, բայց եթե աղքատ է, նա հազիվ սնունդ առնի, մի քիչ էլ հագուստ»,- ասաց Ադիբեկյանը: