Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցուցակում հայտնված Դուբայի արքայազն Համդան բին Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մակտումը շարունակում է շքեղ կյանքով ապրել:
Ինչպես տեղեկանում ենք Комсомольская правда-ից` Դուբայի շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մակտումի 32-ամյա որդին Instagram-ի իր էջում կիսվել է իր շքեղ կյանքը պատկերող լուսանկարներով:
Նա ճամփորդում է և շռայ կերպով վարձատրում իրեն ծառայություններ մատուցողներին: Նշենք, որ նա կանգ է առել Ադրբեջանի Flame Towers Hotel հյուրանոցի 5700 դոլար արժողությամբ համարում: Հենց այդ հյուրանոցում էլ արքայազնը իրեն սպասարկող մատուցողուհիներից մեկին, ում աշխատանքը հավանաբար հավանել է, 10 000 դոլար թեյավճար է թողել: