Forbes պարբերականը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբները: Առաջին տեղը զբաղեցրել է Ռեալ Մադրիդը, որը երկար ընդմիջումից հետո կարողացել է առաջ անցնել անգլիական Մանչեսթեր Յունայթեդից, որը 2004 թվականից սկսած մշտապես գրավել է առաջին տեղը: Վերջինիս հարստությունը գնահատվել է 3,3 մլրդ դոլար: Ռեալի եկամուտի ամենամեծ մասը կազմել է Dubai Emirates Airline ավիոկազմակերպության հետ կնքված պայմանագրով, որը ֆուտբոլային ակումբի հետ 39 մլն դոլար երկարատև պայմանագիր:
Երկրորդ տեղը զբաղեցնում է անգլիական Մանչեսթեր Յունայթեդ ակումբը 3,165 մլրդ դոլարով:
Երրորդը իսպանական մեկ այլ ակումբ Բարսելոնան է 2,600 մլրդ դոլարով:
Չորրորդը անգլիական մեկ այլ ակումբ Արսենալն է 1,326 մլրդ դոլարով:
Հինգերորդը գերմանական Մյոևնխենի Բավարիան է 1,309 մլրդ դոլարով:
Վեցերորդը իտալական Միլանը 945 մլն դոլարով:
Յոթերորդը Չելսին է 901 մլն դոլարով:
Ութերորդը իտալական Յուվենթուսը 694 մլն դոլարով:
Իներորդը Մանչեսթեր Սիթին 689 մլն դոլարով:
Տասերորդը Լիվերփուլը 651 մլն դոլարով: