Հարգելի Անի Քոչար,

Ես անչափ ուրախ եմ, որ Ձեզ թվում է, որ Ձեր աղոթքների շնորհիվ է միայն, որ Ռաֆայելը տուն վերադարձավ:

Սակայն ուզում եմ տեղեկացնել, որ դա տեղի է ունեցել բացառապես “Բարի մամա” ՀԿ-ի, “Յունիսեֆ” ընկերության աշխատակիցների և Սոցապ նախարարության շնորհիվ:

Չգիտես ինչու, իմանալով երեխայի ծնողների հեռախոսահամարը, նրանց աջակցելու փոխարեն միայն ավելի եք մոլորեցրել:

Երեխայի հաշվին փորձեցիք PR անել, այնինչ շատերի մոտ ձեր այդ քայլը միայն զայրույթ էր առաջացրել:

Չգիտես ինչու ջնջեցիք մեկնաբանությունս և ինձ ուղարկեցիք սև ցուցակ: Սակայն կգրեմ ևս մեկ անգամ:

Երբ Ռաֆը տուն վերադարձավ, պարզվեց շատերը աղոթում էին, գիշերները չէին քնում մտահոգությունից, անհանգստանում էին…

Հարց.ու°ր էին այդ մտածողները այս մեկ տարվա ընթացքում: Մի°թե գոնե 1 հատիկ խաղալիք են ուղարկել փոքրիկին: Կամ թեկուզ հետաքրքրվել նրանով…

Երջանիկ եմ, որ պստոս տանն է դիմավորելու իր տարեդարձը: Եվ այսուհետ ծնողները նրան կպաշտպանեն ձևական հետաքրքրվողներից:

Մինչ Ձեր աղոթքները, սակայն, հաստատ ավելի արագ տեղ հասած կլինեին Մայր Թերեզայի քույրերի աղոթքները, որոնք` ի տարբերություն այլ մարդկանց, մաքուր և ազնիվ էակներ են:

Բայց դե…

Շնորհակալ եմ ,որ աղոթել եք: Առանց ձեր աղոթքների ոչինչ չէր ստացվի: Դա էր գլխավոր նախապայմանը:

Շնորհակալ եմ նաև ինձ և այլ ճշմարտությունը գրող մարդկանց սև ցուցակ ուղարկելու համար:

Աստված յուրաքանչյուրին իր սրտով թող տա:

Մարինե Ադուլյան
“Բարի մամա” ՀԿ նախագահ