Շուտով սահմանադրական փոփոխությունների հարաքվե է լինելու: Էդ «շուտով»-ը կարծեմ դեկտեմբեր ամիսն է: Սահմանադրությունը դասական ժողովրդավարական, կամ դրան ձգտող պետության կառավարման հիմնաքարային փաստաթուղթն է: Հենց այնտեղ է արձանագրվում պետության կառավարման համակարգը, ձևը, «պետություն - քաղաքացի» շփման ֆորմատը, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների ողջ սպեկտրը:
Օրեր առաջ ՀՀ ԱԺ-ն հաստատեց ՀՀ սահմանադրական փոփոխությունների այն տարբերակը, որը դրվելու է քվերակության: Եթե սթափ նայենք սահմանադրական փոփոխությունների ընթացիկ քաղաքական գործընթացներին, ապա այն ՀՀ-ի քաղաքական հետագա ճակատագրի համար կարևորագույն նշանակություն է ունենալու: Սակայն, եթե հետազոտենք հանրային վերաբերմունքն այս առանցքային գործընթացի նկատմամբ, ապա առկա վիճակը կարելի է ձևակերպել որպես լիարժեք անտարբերություն:
Մի կողմից դա բնական է՝ տնտեսական լրջագույն խնդիրներ ու սոցիալական պրոբլեմներ ունեցող հասարակության համար: Մյուս կողմից՝ Սահմանդրությունը առաջին հերթին անհրաժեշտ է այդ՝ «տնտեսական խնդիրներ ունեցող» քաղաքացուն, իր հետագա կյանքի կազմակերպման գործում: Ավելին՝ այսօրվա անտարբերությունը սովորաբար ենթադրում է, որ նա անգամ ծանոթ էլ չէ, ու դժվար էլ ծանոթանա հանրաքվեի դրվող Սահմանադրության նախագծի բովանդակությանը:
Ձևավորված վիճակը՝ որպես քաղաքական աբսենտեիզմի վառ դրսևում, լրջագույն խնդիր է և ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ հազար պատճառները: Բայց այս պարագայում ամենից վտանգավորն այն է, որ Սահմանադրության տարբերակին անծանոթ քաղաքացին կամ, որ առավել հավանական է, նրանց բավական փոքր տոկոսը, գնալու է և մասնակցի հանրաքվեին առանց այդ հանրաքվեի բուն նյութի մասին պատկերացման: Քվե վաճառելով, հարևանի հորդորով, թե համոզելով նա, այնուամենայնից, ինչ-որ ընտրություն կկատարի: Եվ այդ ընտրությունը իրականում իր հետ որևէ կապ չի ունենա: Դա կլինի ուրիշի ընտրությունը այդ քաղաքացու ճակատագրի հարցում: Սակայն եթե նման քաղաքացիները շատ լինեն, ապա դա լրջագույն խնդիր կլինի այն մարդկանց համար, ովքեր տեղյակ են գործընթացից և կարևորում են Սահմանադրությանը հանրաքվեին մասնակցելու գաղափարը, կողմ/դեմ քվեարկելու մոտեցմամբ:
Ընդհանուր առմամբ մեր նման երկրներում ու հասարակություններում ընտրական գործընթացներում քաղաքացին բավական «անպաշտպան» է՝ հատկապես սեփական ընտրությունից: Հաճախ ընտրում է ինչ-որ մեկին կամ ինչ-որ տարբերական տեղյակ էլ չլինելով, թե ինչու է այդպես վարցվում: Բարդ բան է դեմոկրատիան:
Ալեն Ղևոնդյան՝ ֆեյսբուք