Օրերս Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը օրերս անակնկալ հայտարարություն է արել, այն է՝ հիմա քննարկվում է Իրան-Հայաստան նոր, ավելի թողունակ գազամուղ կառուցելու հարց։ Այս մասին YerevanNews.am-ը ԲՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ:
- Որպես մեր անմիջական հարևանի և որպես պոտենցիալ հնարավորություններ ունեցող երկրի Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի համագործակցության հեռանկարները ես ուզում եմ շատ կարևորել: Եվ հասկանում եմ, որ դրանց գործարկման, դրանց արդյունավետության ապահովման գործում պետք է չափազանց մեծ լինի առաջին հերթին մեր դերը, մեր նշանակությունը: Ունենալով 75-ից ավել՝ գրեթե 80 մլն բնակչություն ու բնական հարստություններ, ըստ էության, որպես գործընկեր՝ այն էլ տնտեսական առումով Հայաստանի Հանրապետությունը գոնե «на первых парах» չի ներկայանում հրապուրիչ երկիր: Այս առումով, Իրանի Հանրապետությունը Հայաստանի նկատմամբ բարի դրացիական էր տրամադրված նաև 2008թ.-ի ռուս-վրացական կռիվների ժամանակ, երբ մենք ընդհանրապես չունեինք հաղորդակցության հնարավորություններ: Մեր անվտանգության տեսանկյունից մեզ համար մեծ նշանակություն ունեցողը Իրանի Իսլամական Հանրապետությունն է:
Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է գործադրեն բոլոր ջանքերն ու ճիգերը հնարավորինս առաջընթաց ապահովելու համար, առավել ևս, նորից եմ կրկնում, Իրանի Իսլամական Հանրապետությունը ունի պոտենցիալ մեծ հնարավորություններ էներգակիրների տեսանկյունից, տրանսպորտային, հաղորդակցության ուղիների և գյուղատնտեսության ու տնտեսության այլ ճյուղերի տեսանկյունից:
Պարոն Բոստանջյան, գազամուղի կառուցումը ազդեցություն կունենա՞ Հայաստանում գործող գազի գնի վրա:
- Չի կարող չունենալ, իհարկե: Այս պահին մենք գազի հետ կապված հարաբերություններ քանի որ չունենք, բնականաբար, գտնվում ենք կանխատեսումների դաշտում: Բնականաբար, այդ համագործակցությունը պետք է առարկայական լինի, ինչի արդյունքում միայն կարելի է հասնել համապատասխան արդյունքի, բայց կարծում եմ, որ ՀՀ-ն իր սպառողական առումով այդքան մեծ ծավալի շրջանակներում չի գտնվում, որը նեղություն պատճառի Իրանին: Նման երկրները դեպի Հայաստանի Հանրապետություն գազի, նավթի և նավթամթերքի մատակարարման դեպքում չեմ կարծում, որ ունենան մեծ խնդիրներ, առավել ևս, որ Հայաստանը, նման աշխարհաքաղաքական զարգացման պայմաններում, շատ գեղեցիկ տրանզիտ հանգույց է դառնում Իրանի համար:
Իսկ որքանո՞վ են իրատեսական այս միտումները:
- Հասկանալի է, որ կա Ռուսաստանի Դաշնության գործոն և այլ երկրների գործոն: Մեծ երկրները, որոնք հետապնդում են առաջին հերթին քաղաքական շահեր, կարող է պատահել կողմ չլինեն: Այ, այստեղ է իրատեսականությունը սկսվում վտանգվել: Ոչ թե Հայաստանը չի ուզենա և չի կարող, այլ կարող է որոշները հակված չլինեն, որ Հայաստանը ունենա այդպիսի հաղորդակցության միջոցներ: Իրատեսականությունը պայմանավորված է հենց այս հանգամանքով: Տառապանքս փորձ ունի... երբ մենք ուզում էինք մեր գազի խողովակի դիամետրը մեծ անել, ռուսները չհամաձայնվեցին: Սա արդեն քաղաքական է, թե ոչ քաղաքական, բոլոր դեպքերում գործոն է, որը որոշակիորեն կարող է խաթարել ընթացքը, բայց բոլոր դեպքերում համագործակցության մեջ մտնելու և դրանից օգուտներ ունենալու հնարավորությունները չափազանց մեծ են: