Եվրոպան սխալ ժամանակ է ընտրել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության որոշումը կայացնելու համար։
«Finantial Times»-ը գրում է, որ Եվրոպան ներկայումս լուրջ խնդիրների առաջ է կանգնել փախստականների խնդրի պատճառով, այդ պատճառով ցանկանում է Թուրքիայի հետ հարաբերությունները սերտացնել, ինչպես նաև նյութական օժանդակություն տրամադրել փախստականներին Թուրքիայի սահմաններում տեղավորելու համար։
Որոշվել է 3 միլիարդ եվրոյով օժանդակել Թուրքիային այս հարցի կարգավորման համար: Որոշվել է նաև թուրքերի համար եվրոպական անձագրեր ստանալու գործընթացը հեշտացնել՝ ազատ տեղաշարժը ապահովելու համար:
Այս քայլերը արվում են՝ Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը զարգացնելու համար։