Արդարադատության արևորագույն հիմնասյուներից մեկը պատժի անխուսափելիության կոնցեպցիան է։ Այսինքն, մարդը պետք է վստահ լինի, որ եթե ինքը հանցագործություն է գործել, ապա վաղ թե ուշ ստիպված է լինելու պատասխան տալ դատարանի առջև։ Ընդ որում, սա ոչ միայն ծանր հանցագործությունների հարցում պետք է լինի։
Մյուս կողմից, մեզ մոտ դեռ խորհրդային շրջանից մի ավանդույթ է ձևավորվել, երբ տվյալ զանցանքում ներգրավված կողմերը համաձայնության են գալիս միմյանց հետ ու տուժողը՝ նյութական փոխհատուցման դիմաց, կամ էլ առանց դրա, հետ է վերցնում իր բողոքը, կամ էլ առհասարակ հրաժարվում է բողոք ներկայացնել ոստիկանություն ու գործը փակվում է դրանով։ Ու շատերին թվում է, որ եթե բողոք չկա, ուրեմն դատելու թեմա էլ չկա՝ ինչ էլ որ անես։
Երբեմն սա միանգամայն նորմալ է ու լավ։ Օրինակ՝ մեկ տարի առաջ ես ավտովթարի մեջ ընկա, որի ժամանակ ծանր մարմնական վնասվածքներ ստացա (14 կոտրվածք, թոքերի գեմատոմա, ուղղեղի ցնցում) ու քանի որ վթարի մեղավորը իմ ընկերն էր, ով ղեկին էր, ես բնականաբար ոչ մի բողոք չներկայացրեցի, որովհետև նախ իմ ընկերն էր, երկրորդն էլ՝ չկար չարամիտ դիտավորություն։
Սակայն լինում են դեպքեր, երբ բողոք չներկայացնելը, կամ էլ բողոքը հետ վերցնելը ոչնչով արդարացված լինել չի կարող։ Եթե հիշում եք, սրանից մոտ երկու ամիս առաջ, Վանաձորում 36 տարեկան մի հատ խզզի եզ, 12 տարեկան երեխուն այնպես էր ծեծել, որ կոտրել էր վերջինիս քիթը, ուղեղի ցնցում էր հասցրել, վերջում էլ քար էր նետել փախչող երեխայի ուղղությամբ, որը բարեբախտաբար չէր դիպել երեխային։ Այս ամենը ֆիքսել էր տարածքը հսկող տեսախցիկը։
Տուժած երեխայի ծնողները սկզբում դիմել էին ոստիկանություն, հետո բողոքը հետ էին վերցրել, սակայն հիմա այդ տմարդու նկատմամբ նոր մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով, այն է՝ դիտավորությամբ եւ առանձին դաժանությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության տեւական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ, որով արդեն բողոքի առկայությունն էլ պարտադիր չէ, որքանով որ ես եմ հասկանում, այլ պարզապես դիտարկվում է, որպես մեղմացուցիչ հանգամանք։
Ես չգիտեմ այդ երեխայի ծնողների մոտիվները, որոնք ստիպել են հետ վերցնել նրանց իրենց բողոքը, ես իրենց չեմ պատրաստվում դատապարտել, Աստված իրենց դատավոր, բայց այն, որ նման հանցագործության էպիզոդը անպատիժ մնալ չի կարող՝ կասկածից վեր է, հատկապես, եթե հաշվի ենք առնում դրա բարձրացրած հանրային ռեզոնանսը։ Նման աղմկահարույց գործը ավարտին չհասցնելը անարդար է ոչ միայն տվյալ երեխայի նկատմամբ, այլ անթույլատրելի ոտնձգություն է հենց արդարադատության ու երեխաների իրավունքների նկատմամբ, որովհետև եթե այդ տմարդը պատասխանատվության չենթարկվի, ստացում է, որ կանաչ լույս են վառում բոլոր նման սրիկաների համար, ովքեր չեն խորշում փոքր երեխեքին թուրքի նման ծեծելուց։
Այնպես որ, ամեն ինչ ճիշտ է․ բողոքով, թե առանց դրա, մեղավորը պետք է գտնի իր պատիժն այս դրվագով, որովհետև դա է պահանջում արդարությունը և դրանում է կայանում պատժի անխուսափելիությունը։
Կոստանտին Տեր- Նակալյան