Վերջերս Անկարայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվածներից մեկը Դերսիմում բնակվող հայ է եղել։
Հոկտեմբերի 10-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում խաղաղության ցույցերից մեկի ժամանակ տեղի ունեցած երկու պայթյուններից զոհվել է 120 մարդ (ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ 128), որոնցից մեկը եղել է Դերսիմ քաղաքում բնակվող հայ Սերտար Պենը: Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր՝ Պոլսում:
Հալեպի «Գանձասար» թերթը հաղորդում է, որ նա հայ-ալեվիական շրջանակներում հայտնի քաղաքական գործիչ է եղել։
Սերտար Պենի եղբայրը` Հասան Պենը մասնակցել է քրդական զինյալ պայքարին և 30 տարի առաջ զոհվել է թուրքական զինվորական ուժերի դեմ պայքարում։