Օրերս Նիգերիայի հյուսիսային հատվածների գյուղերից մեկում, մարդաշատ կենտրոնում երկու ահաբեկիչներ իրենք իրենց պայթեցրել են։ Արդյունքում գրանցվել է 11 զոհ։

Արաբական լրատվամիջոցները հաղորդել են, որ մեծ հավանականությամբ այս պայթյունները ծրագրել են «Բոկո Հարամ» խմբավորման անդամները։

Նշենք, որ «Բոկո Հարամ»-ը ծրագրում է Նիգերիայի հյուսիսային հատվածում մուսուլմանական պետություն հիմնելու մասին, ինչի պատճառով էլ հաճախակի ահաբեկչական գրոհներ է կազմակերպում: