Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության կայքից Վ. Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Միշա Սարդարյանը: Նա ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով նշված պաշտոնում է նշանակվել Մնացական Բիչախչյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ: