Րոպեներ առաջ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ, Հանրապետական կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին` հայտարարելով, որ վերջինս թեկանածությունը առաջարկվում է վարչապետի պաշտոնում։
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազնովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս պահին ընթացող ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվում է երկու հարց: ՀՀ վարչապետի և Երևանի ավագանու ընտրությունները: ՀՀԿ մեծմասնությունը վարչապետի պաշտոնում առաջարկեց Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, պաշտպանության նախարարի պաշտոնում Սեյրան Օհանյանինը, արտգործնախարարի պաշտոնում Էդուարդ Նալբանդյանին, իսկ մյուս նախարարների հարցը չի քննարկվել:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օրենքի շրջանակում նշանակումներ կանի: