Ռուսական բանակի օգնությամբ սիրիական բանակը մեծ նվաճումներ է արձանագրել։ Մեծաթիվ գյուղեր և ավաններ, որոնք գտնվում էին հակառակորդի իշխանության տակ, անցել են սիրիական կառավարության տիրապետության տակ։
Ամենածավալուն ընդհարումները տեղի են ունենում հյուսիսային Սիրիայի Հալեպ քաղաքի շրջակայքում, որի պատճառով էլ ժողովրդի նոր մեծ հոսք է տեղի ունենում դեպի Թուրքիա։ Հազարավոր մարդիկ զինվորական ընդհարումներից փախուստ տալով ուղղվել է Թուրքիա։